Գյումրիի ռուսական 102-րդ ռազմաբազային նոր տարածք է հատկացվել

5

Գյումրիի Լալայան 173/3 հասցեում գտնվող եկեղեցու զբաղեցրած տարածքը և հարակից հողատարածքը կհատկացվեն ՌԴ կառավարությանը: Նման որոշում այսօր ընդունեց ՀՀ կառավարությունը իր հերթական նիստի ժամանակ:

Ինչպես նշեց ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, նախագծով հստակեցվում է ՀՀ տարածքում տեղակայված ռուսական ռազմակայանի տեղաբաշխման կետերի ցանկը, ինչպես նաև ստեղծում է իրավական հիմք փաստացի օգտագործվող ռազմական ավանները և հողատարածքները սահմանված կարգով օգտագործելու և ֆինանսական ներդրումներ կատարելու համար: