Գլխի հրազենային վիրավորումից ժամկետային զինծառայող է մահացել:

8

Հայաստանի Կապանի զորամասում մարտի 24-ին գլխի հրազենային վիրավորումից ժամկետային զինծառայող է մահացել: Տեղեկացնում է ՀՀ քնչական կոմիտեն:

ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության 9-րդ կայազորային քննչական բաժնում քննություն է տարվում՝ պարզելու ժամկետային զինծառայող Սևակ Համբարձումյանի մահվան հանգամանքները։

Մարտի 24-ին, ժամը 09:20-ի սահմաններում, ՀՀ ՊՆ N զորամասի հրաձգարանում գլխի ճակատային շրջանում ստացած հրազենային վիրավորումով հայտնաբերվել է պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Սևակ Հովհաննեսի Համբարձումյանը: Զինծառայողը Կապանի քաղաքային հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին մահացել է: