Գիտնականները ռոբոտ են ստեղծել, որը կարող է ոչնչացնել կորոնավիրուսը

14
Բահրեյնից գիտնականները ռոբոտ են մշակել, որը կարող է ոչնչացնել կորոնավիրուսը եւ այլ միկրոօրգանիզմներ: Այս մասին հայտնում է The Daily Mail պարբերականը:

Այս ռոբոտը վիրուսի վրա ազդում է կարճալիք ուլտրամանուշակագույն ճառագայթմամբ, որը 30 րոպեում ոչնչացնում է 90 տոկոս միկրոօրգանիզմները՝ քայքայելով դրանց թաղանթը, ինչի հետեւանքով օրգանիզմների ԴՆԹ-ն ոչնչանում է: Սակայն մշակման պահին մարդիկ չպետք է սենյակում լինեն, քանի որ սարքի լույսը կարող է վնասակար է:

Ավելին՝ ռոբոտը կարող է խոսել 12 լեզվով, չափել մարմնի ջերմությունը, արձագանքել ձայնային հրամաններին եւ օգտագործել պացիենտների դեմքի ճանաչման տեխնոլոգիան:

Արեւելյան Անգլիայի համալսարանի պրոֆեսոր Փոլ Հանթերը նշել է, որ ուլտրամանուշակագույնն արդյունավետորեն է պայքարում վիրուսների մեծամասնության դեմ, ուստի «զարմանալի չէ, որ ուլտրամանուշակագույն լույսը SARS-CoV-2-ն ապաակտիվացնում է»: