Գերմանիայի սահմանադրական դատարանը մերժել է Բունդեսթագի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման դեմ հայցը

10

Գերմանիայի սահմանադրական դատարանը մերժել է Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ Բունդեսթագի որոշման դեմ Գերմանիայի թուրքական ծագումով  փաստաբան Ռամազան Ագբաշի ներկայացրած հայցը: Սակայն Ագբաշը մտադիր չէ հաշտվել և պատրաստվում է Բունդեսթագի որոշումը բողոքարկել Մարդու իրավունքների եվրոպական դատարանում:  

Հիշեցնենք, որ Բունդեսթագը Հայոց ցեղասպանությունը ճանաչել և դատապարտել է 2016 թվականի հունիսի 2-ին: