Բեռլինի Մայր տաճարում անցկացվող Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված արարողությանը Գերմանիայի նախագահ Յոախիմ Գաուկը պատմություն մեջ առաջին անգամ Օսմանյան կայսրության իրագործած 1915 թ. հայկական ջարդերը կոչեց «Ցեղասպանություն» եզրույթով:
«Հայերի ճակատագիրը պատմության մեջ զանգվածային ոչնչացման, էթնիկ զտման, կոտորածի, այո, Ցեղասպանության հստակ օրինակ է, որով 20-րդ դարը հիշվում է «սարսափելի ձևով»,- ասել է Գերմանիայի նախագահը:











