Գերմանիայի կառավարությունը 1915թ.-ի «կոտորածի և տեղահանության» հարցին չի խառնվում. Կառավարության խոսնակ

18

«Ակօս»-ը գրում է, որ Գերմանիայի կառավարությունը Հայոց ցեղասպանությունը դարձյալ «կոտորած և տեղահանություն» է կոչել և նշել, որ գնահատականներ պետք է տան մասնագետներն ու պատմաբանները:

Կառավարության խոսնակ Քրիստիան Վիրցը, Բեռլինում պատասխանելով Հայոց ցեղասպանության վերաբերյալ հարցին, ասել է. «Գերմանիայի կառավարությունն այդ հարցին չի խառնվում։ Այդ հարցը պետք է քննեն մասնագետներն ու պատմաբանները։ Շահագրգիռ պետությունների կողմից արդեն իսկ ուսումնասիրվում է»։

Վիրցը նաև խուսափել է մեկնաբանել Հռոմի պապի՝ Հայոց ցեղասպանության վերաբերյալ հայտարարությունը։