Գերմանացի հեղինակի «Հայոց ցեղասպանություն» գրքի հիմքում Վատիկանի գաղտնի փաստաթղթերն են

24

Գերմանացի պատմաբան Մայքլ Հասեմանը «Հայոց ցեղասպանություն» վերտառությամբ գիրք է հրապարակել, որի հիմքում ընկած են իր հայտնաբերած՝ Վատիկանի գաղտնի փաստաթղթերը։ 

Պատմաբանը, ուսումնասիրելսվ Վատիկանի արխիվները, գտել է Հայց ցեղասպանության մասին չհրապարակված 3000 էջ փաստաթուղթ, որոնք հնարավորություն են տալիս նորովի նայել անցյալի իրադարձություններին։ Անցյալում գիտնականների ձեռքում եղել են փաստաթղթեր Գերմանիայից, ԱՄՆ-ից, Իտալիայից, Ավստրիայից և այլ երկրներից, իսկ Վատիկանի արխիվները փակ էին, թեպետ Վատիկանը շատ ականատեսներ և շատ կարևոր տվյալներ ուներ։

Հեղինակը հույս ունի, որ մոտ ապագայում այն կթարգմանվի հայերեն ու կհրատարակվի Հայաստանում։

Պատմաբանի խոսքով՝ կփորձի Հայաստանի ԳԱԱ-ին օգնել, որ կարողանա ձեռք բերել Վատիկանի արխիվային փաստաթղթերը կամ գոնե դրանցից ամենակարևորները։