Գեղարքունիքում կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվը հասավ 1038-ի

3

Հունիսի 29-ի դրությամբ Գեղարքունիքի մարզում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 11 նոր դեպք, ևս 6 հոգի առողջացել է։ Այս մասին հայտնում է Գեղարքունիքի մարզպետարանը:

Մարզում, ընդհանուր առմամբ, արձանագրվել է կորոնավիրուսի 1038 դեպք, 750 մարդ առողջացել է, մահվան 16 դեպք է արձանագրվել։