Գառնին, ի վերջո, կարողացան ապականել

18

Մինչ գուշակում էինք, որ Զվարթնոցից հետո հայոց հոգևոր և պատմական արժեքների ապականման հերթը կհասնի նաև Գառնիին ու մյուսներին, այսօր արդեն փաստ է, Գառնիում ուտել-խմելը, քեֆը, ուրախությունը, տաճարի տարածքը խորովածանոցի վերածելը չբացառվեց: ԿԲ-ի կողմից անցկացվող փակ միջոցառումը տեղի է ունենում հենց Գառնիում՝ տաճարի դիմաց, նույնիսկ սարքավորումները տեղ են գտել տաճարի վրա: Այս էժանագին խաղը ԿԲ-ի վրա արժեցել է ընդամենը 1 մլն դրամ:

Պարզվում է՝ Հայաստանում այսօր ամենահարգված բիզնեսը ռեստորանի գործն է, և հոգևոր արժեքների ռեյտինգն այս երկրում ռեստորանի վերածելով են փորձում բարձրացնել:

Ինչպիսի ստորություն:

Լուսանկարը՝ Արա Պետրոսյանի