Գալուստ Սահակյանի որդին՝ Արման Սահակյանը, ներգրավվել է որպես մեղադրյալ

10
ԱԺ նախկին նախագահ Գալուստ Սահակյանի որդին՝ Արման Սահակյանը, ներգրավվել է որպես մեղադրյալ Քննչական կոմիտեի վարույթում քննվող քրեական գործով: Այս մասին հայտնում են ՀՀ ՔԿ-ից:

«Արման Սահակյանը մի քանի այլ անձանց հետ Երևանի դպրոցներից մեկին կից հողակտորի օտարման հետ կապված քրեական գործի շրջանակում ներգրավվել է որպես մեղադրյալ: Նախաքննությունը շարունակվում է»,- ասաց ՔԿ խոսնակ Ռեգինա Եգանյանը: