101 կողմ, 3 դեմ հարաբերակցությամբ Ազգային ժողովի նախագահ ընտրվեց Գալուստ Սահակյանը:
Ի դեպ, գրեթե բոլորը վստահ էին, որ հենց Գ. Սահակյանն էր դառնալու ԱԺ նախագահ, և մինչ քվեարկությունը «Բարգավաճ Հայաստան»-ի պատգամավորները նրան արդեն շնորհավորում էին:
Քվեարկությանը մասնակցել են ոչ իշխանական «Բարգավաճ Հայաստան» և «Օրինաց երկիր» (ՕԵԿ) խմբակցությունների պատգամավորները: Իսկ ՀԱԿ-ը, ՀՅԴ-ն և «Ժառանգությանը» բոյկոտեցին քվեարկությունը:











