Ռուսական «Գազպրոմ» ընկերության ղեկավարությունը կմեկնի Թուրքիա՝ «Թուրքական հոսք» նախագծի վերսկսման շուրջ բանակցություններ վարելու, հաղորդել է «Գազպրոմի» կառավարման փոխնախագահ Ալեքսանդր Մեդվեդևը, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
«Այդ բանակցություններն արդեն փաստացի ընթանում են, գործընթացը սկսվել է: Օգոստոսի 31-ին նախատեսվում է «Գազպրոմի» ղեկավար Ալեքսեյ Միլլերի այցը Թուրքիա և հանդիպումը գործընկերների հետ»,- ասել է նա:














