«Գազպրոմը» չեղյալ է հայտարարել Թուրքիայի համար նախատեսված զեղչերը

8

Ռուսական «Գազպրոմ» պետական էներգետիկ ընկերությունը չեղյալ է հայտարարել մոտ 10,25 տոկոսի չափով գազի գնի զեղչերը վեց թուրքական ընկերությունների համար, որոնց բաժին էր հասնում մինչև 10 միլիարդ խորանարդ մետր գազ։

Հայտնում է Anadolu գործակալությունը՝ վկայակոչելով թուրքական ընկերությունների ներկայացուցիչներին:

«Գազպրոմի» ներկայացուցիչները հայտնել են գործակալությանը, որ զեղչը կարող է վերականգնվել միայն Ռուսաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորումից հետո։