Ազգային ժողովը 75 կողմ, 3 դեմ և 30 ձեռնպահ քվեարկությամբ ընդունեց գազի հարցերն ուսումնասիրող ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու իշխող կոալիցիայի առաջարկությունը։
«Հայ ազգային կոնգրես»-ը նախագծին կողմ է քվեարկել, «Բարգավաճ Հայաստան»-ը, զգուշավորությունից ելնելով, քվեարկեց ձեռնպահ, իսկ «Ժառանգություն» խմբակցության պատգամավորները՝ դեմ:











