«Գազային» հանձնաժողովը կղեկավարի Դավիթ Հարությունյանը

10

Այսօր կայացած գազի հարցով ստեղծված ԱԺ ժամանակավոր հանձնաժողովի առաջին նիստում՝ հանձնաժողովի նախագահ է ընտրվել ՀՀԿ-ական Դավիթ Հարությունյանը, փոխնախագահ ԲՀԿ-ական Միքայել Մելքումյանը:

 Հանձնաժողովի նորընտիր նախագահը հայտնեց, որ առաջին նիստում քննարկվել են կազմակերպչական հարցեր, և որ  նիստերի անցկացման կոնկրետ ժամանակացույց դեռևս չի հաստատվել: