Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ Ռոբերտ Պապոյանի նախագահությամբ, քննարկում է ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանին կալանավորելու հարցը:
Գագիկ Ծառուկյանը քիչ առաջ ժամանեց Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի՝ Շենգավիթի նստավայր։ Դատարանի բակում մեծ թվով ոստիկանական ուժեր կան։
Դատարանի բակում նրան ողջունեցին ԲՀԿ-ական պատգամավորները, այնուհետեւ նա մտավ դատարանի շենք։











