Գագիկ Ծառուկյանը դուրս եկավ Երևանի ընդհանուր իրավասության դատարանից և որևէ մեկնաբանություն չարեց:
Երեմ Սարգսյանը լրագրողներին ասաց, որ դատարանից ժամանակ են խնդրել գործի նյութերին ծանոթանալու համար, որպեսզի լիարժեք պաշտպանություն իրականացնեն: Դատական նիստը հետաձգվեց վաղը՝ ժամը 16:30-ին:











