Գագիկ Ծառուկյանը գրեթե 7 ժամ ԱԱԾ-ում է. կան 100-ից ավելի բերման ենթարկվածներ

6
Իրավիճակն ԱԱԾ–ի մոտ շարունակում է պարբերաբար լարվել։ Գագիկ Ծառուկյանի համակիրները, չնայած ոստիկանության հորդորներին, չեն հեռանում տարածքից։

Ոստիկանները բերման են ենթարկում հավաքվածներին, ուժի գործադրմամբ նստեցնում մեքենաներն ու տանում ոստիկանության տարբեր բաժանմունքներ։

Ոստիկանության վերջին տվյալներով բերման ենթարկվածների թիվը 100-ից անցնում է։ Նշենք, որ Գագիկ Ծառուկյանն արդեն մոտ յոթ ժամ հարցաքննվում է ԱԱԾ-ում։