Բրյուսելը դեռ լռում է

5

Եվրամիության ընդլայնման հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեի մամուլի խոսնակը` Փիթըր Սթանոն «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում փոխանցել է, որ Եվրոպական հանձնաժողովում ուշի-ուշով հետևում էին Մոսկվայում ընթացող Պուտին-Սարգսյան հանդիպմանը, սակայն ձեռնպահ մնաց որևէ գնահատականից կամ մեկնաբանությունից:
Եվրահանձնաժողովից «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեցին, որ այժմ այդ տեղեկատվությունը ճշտում են իրենց հայաստանյան գործընկերների հետ, և պաշտոնական որևէ հայտարարություն կամ պատասխան կարող են տալ միայն Հայաստանի բանագնացների կողմից որոշակի մանրամասների տրամադրումից հետո: