Բրիտանացի պատգամավորները կասկածում են երկրի կառավարությանը՝ Ռուսաստանին զենք վաճառելու մեջ

9

Բրիտանացի պատգամավորները կասկածում են, որ երկրի կառավարությունը՝ Դեվիդ Քեմերոնի ղեկավարությամբ, շրջանցելով ԵՄ-ի պատժամիջոցները, զենք է վաճառում Ռուսաստանին:

Այս մասին գրել է The Times-ը՝ շեշտելով, որ խորհրդարանի անդամները ցանկացել են պարզել` ինչու է Բրիտանիան շարունակում զենքի վաճառք իրականացնել Ռուսաստանի հետ` Ուկրաինայում տեղի ունեցող իրադարձությունների ֆոնին:

Խորհրդարանականները պահանջում են նաև ստուգել` արդյո՞ք զենքի և կրկնակի նշանակության տեխնոլոգիաների մատակարարման բոլոր  գործող արտոնագրերը համապատասխանում են ԵՄ պատժամիջոցների պահանջներին: