Բուլղարական Novinite.com կայքը հաղորդում է, որ Բուլղարիայի խորհրդարանը ապրիլի 24-ին կքննարկի Օսմանյան կայսրությունում հայերի կոտորածները Ցեղասպանություն ճանաչելու հարցը: Առաջարկը խորհրդարան է մտցվել ազգայնական ուղղվածություն ունեցող Ատակա կուսակցության փոխնախագահ Դեսիսլավ Չուկալովը:
Առաջարկը երկրորդ քվեարկությամբ է անցել խորհրդարան և պատգամավորները պայմանավորվել են ուրբաթ օրը քննարկեն որպես օրակարգի առաջնային հարց:











