Բոլորս պետք է այս իրավիճակին ադապտացվենք. Փաշինյանի պատասխանը Լավրովին

19

ՀՀ Տավուշի մարզ կատարած աշխատանքային այցի ընթացքում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչների հետ հանդիպումից հետո լրագրողների խնդրանքով անդրադարձավ ՌԴ ԱԳ նախարարի դիտարկմանը, որ ՀՀ նոր իշխանությունները շեղվել են խոստումներից:

«Գիտեք, կարծում եմ, որ սա այլ իրավիճակ է, բոլորս պետք է այս իրավիճակին ադապտացվենք, այդ թվում՝ մեր ռուս գործընկերները, այնպես որ ամեն ինչ նորմալ է»,-ասաց Նիկոլ Փաշինյանը: 

Հարցին, թե արդյոք սպասվող հանրահավաքը կապ ունի՞ ՌԴ ԱԳ նախարարի հայտարարության հետ, Նիկոլ Փաշինյանը պատասխանեց, որ այն կապված է իր աշխատանքային 100-օրվա հետ: