ԱԺ Բարգավաճ Հայաստան խմբակցության պատգամավոր Արման Աբովյանը Գագիկ Ծառուկյանի առանձնատնից ուղիղ եթերում մանրամասներ հաղորդեց ԱԱԾ խուզարկությունների մասին:
Աբովյանը պնդում է, որ այն ինչ տարածվում է իշխանական մամուլում ապատեղեկատվություն է: Նա նաև նշեց, որ ԲՀԿ-ի Գեղարքունիքի մարզի գրասենյակներում ևս խուզարկություններ են ընթանում: Արխիվային փաստաթղթեր են փնտրում:
Հավելենք, որ պատգամավորը մինչ այդ հայտնել էր, որ Գագիկ Ծառուկյանը տանն է գտնվում։











