ԲՀԿ-ն հարկային արձակուրդ տալու նախագիծ է ներկայացրել

9

Ազգային ժողովի տնտեսական հանձնաժողովում այսօր ԲՀԿ պատգամավոր Միքայել Մելքումյանը ներկայացրեց իր նախագիծը, որը համաճարակից ու արտակարգ դրությունից տուժած ոլորտի բիզնեսների համար հարկային արձակուրդներ է նախատեսում։

Ընդունվելու դեպքում այդ նախագիծը նախատեսում է մինչև 6 ամսով հարկային հետաձգումներ տալ տուժած ոլորտներին, իսկ մետաղահանքեր շահագործողներին՝ մինչև 3 ամիս արձակուրդ։ Նա դա հիմնավորում է նրանով, որ այս ոլորտների բիզնեսների ընդամենը 10 տոկոսն է աջակցության ծրագրերից օգտվել։

Հարցերի ընթացքում Մելքումյանը ասաց, որ դեմ չէ արտոնությունների ցուցակից հանել մետաղական հանքարդյունաբերությամբ զբաղվողներին։