ԲՀԿ-ական պատգամավորի կորոնավիրուսի թեստի պատասխանը հայտնի է

37
Կորոնավիրուսի իմ թեստի պատասխանը՝ բացասական։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ԲՀԿ խմբակցության պատգամավոր Ջանիբեկ Հայրապետյանը, ով նաեւ լուսանկար է հրապարակել:

Նա, մասնավորապես, գրել է. «Իմ մտահոգությունն եմ հայտնում բոլոր այն անձանց տածած չարության և ատելության համար, ովքեր իմ գործընկերների հիվանդության առթիվ արտահայտել են ուրախության, հիացմունքի էմոցիաներ կամ օգտագործում են առիթը քաղաքական դիվիդենտներ հավաքելու համար։

Մեծ ամոթ է ՀՀ քաղաքացու նման վերաբերմունքը հայրենակցի հանդեպ։ Պահպանեք մարդկային որակները անկախ քաղաքական իրավիճակից և հայացքներից։

Իմ երախտիքի խոսքն եմ հայտնում այս ընթացքում իմ առողջության համար անհանգստություն արտահայտած բոլոր անձանց։

Առողջ եղեք հարգելի համաքաղաքացիներ»: