Դատարանն ընդդեմ ԱԱԾ-ի. ԲՀԿ-ական նախկին պատգամավորն ազատ է արձակվել. Armlur

9

Քիչ առաջ ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ դատավոր Ռոբերտ Պապոյանը քննել է Աբրահամ Մանուկյանի ձերբակալման իրավաչափության հարցը եւ այն ճանաչել է ոչ իրավաչափ: Հետևաբար Աբրահամ Մանուկյանին ազատ են արձակել:

Մեզ հայտնի դարձավ դեռեւս Աբրահամ Մանուկյանի խափանման միջոցի կալանավորման հարցը չի քննվել դատարանում: Ասել է թե` դատարանը արձանագրել է` ոչ իրավաչափ է եղել ԱԱԾ-ի կողմից Մանուկյանի ձերբակալումը:

Հիշեցնենք, որ Ազգային ժողովի նախկին պատգամավոր Աբրահամ Մանուկյանն անցնում է այն նույն քրեական գործով, որով մեղադրանք է առաջադրվել ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանին: