Բիլ Գեյթսի նոր պատվաստանյութը լուրջ առողջական խնդիրներ է առաջացնում

57

Բիլ և Մելինդա Գեյթսերը վերջին տասնամյակում խաչակրանց արշավանքի են դուրս եկել մոլորակի յուրաքանչյուր երեխայի պատվաստելու համար: Այսօր նրանց գլխավոր թիրախը աֆրիկյան բնակչությունն է, որտեղ նրանք ստեղծել են վատ սանիտարահիգիենիկ պայմաններ, մաքուր ջրի իսպառ բացակայություն, ինչի հետևանքով բռնկվել են այնպիսի հիվանդություններ, ինչպիսիք են մենինգիտն ու մալարիան: Բայց աֆրիկացիների պայմանները բարելավելու փոխարեն մուլտի միլիարդերներն ու իրենց համախոհները, որպես այս ամենի լուծում առաջարկեցին պատվաստանյութներ, որոնք էլ իրենց հերթին աֆիկայի երիտասարդ բնակչության շրջանում կաթվածի պատճառ դարձան:

Հետաքննող լրագրող Քրիստինա Ինգլանդը Vactruth.com կայքից գրում է, որ Արֆիկայում գտնվող Չադ երկրի հյուսիսային շրջանի մի փոքրիկ գյուղում հայտնաբերել է, որ “MenAfriVac” կոչվող պատվաստանյութի կիրառումից հետո գյուղի շուրջ 50 անչափահասների մոտ զարգացել են լուրջ հիվանդություններ: Հատուկ Աֆրիկայում մենինգիտի դեմ պայքարող այս պավաստանյութից հետո 7 տարեկանից ցածր երեխաների մոտ սկսվել են հալյուցինացիաներ, ցնցումներ, որոնք հանգեցնում են կաթվածի:  
Տուջող երկու երեխաների զարմիկի խոսքով՝  “MenAfriVac” պատվաստանյութը ախտահարել է երեխաների օրգանիզմը 24 ժամվա ընթացքում: Երեխաներից շատերը անմիջապես են զգացել պատվաստանյութի բացասական ազդեցությունը, որից սկսվել են գլխացավեր և փսխում, որը հետագայում ուղեկցվել է անկառավարելի ցնցումներով և բերանից թքի արտահոսքով: Բայց Չադի ղեկավարությունը ոչ մի կերպ չի արձագանքել երեխաների այս վիճակին և պատվաստանյութի բացասական ազդեցությանը:

 

Այն նույն երեխաների զարմիկը պատմում է, որ Չադի Առողջապահության և Սոցիալական ապահովության նախարարները միայն դեպքից շաբաթներ անց են հայտնվել Գոուրո կոչվող այդ գյուղում: Նրանք որոշել են տարհանել երեխաներին՝ տանելով նրանց գյուղից շուրջ 300 մղոն հեռավորության վրա գտնվող մի վայր, քանի որ տարածքում ընդամենը մեկ բժիշկ կա: Բայց փոխանակ պարզելու՝ ինչու է պատվաստանյութը նման առողջական խնդիրներ հարուցում, նրանք տուժող ընտանիքներին փորձում են գումարներ տալով լռեցնել: Գյուղի բնակիչը պնդում է, որ իրենց կառավարությունն ավելի շատ պայքարում է պատվաստանյութի ազդեցության վտանգավորությունը թաքցնելու համար, քան իր երկրի բնակչության ապահովության:


Վատն այն է, որ Բիլ և Մելինդա Գեյթսերի հիմնադամը, Առողջության համաշխարհային կազմակերպությունը, Մենինգիտի Պատվաստանյութի նախագիծը, հենց նրանք են  գովազդում MenAfriVac պատվաստանյութը, ստում են պատվաստանյութի ապահովության վերաբերյալ՝ հաճախակիորեն պնդելով, որ այն կարող է տեղափոխվել առանց սառեցման համակարգի: Բայց պատվաստանյութի վրա գրված է, որ այն պետք է պահել սառը և լույսից հեռու տեղում: Ինչո՞ւ են այս կազմակերպությունները 571 մլն դոլար ծախսում պատվաստանյութի նախագծի վրա, երբ մաքուր ջրերին հասնելու համար նախատեսված հորերի կառուցումը ընդամենը 3000 դոլար արժեցավ Կարմիր Խաչի համար: Ինչո՞ւ չի այս պատվաստանյութի գործունեությունը կասեցվում: Հարցեր, որոնց պատասխանները շարունակում են անպատասխան մնալ:

Հ.Գ. Այս նյութը տեղադրում ենք հատուկ այն պատճառով, որ այս պատվաստանյութերի նման շատ այլ նյութեր ևս պարտադրաբար կիրառվում են Հայաստանում, որոնց ազդեցությունը միգուցե շատ ավելի վտանգավոր է: Հայաստանում յուրաքանչյուր երեխա ծնվելուց ի վեր պարտադրաբար ստանում է պատվաստանյութեր, որոնց ծագման մասին գրեթե ոչինչ հայտնի չէ: Բացի այդ՝ Առողջության համաշխարհային կազմակերպության պարտադրանքով է Հայաստանում այս տարվանից պարտադիր դառնում ալյուրի հարստացումը քիմիական նյութերով, ինչը ևս բացասական հետևանքներ կարող է ունենալ հայ հասարակության վրա, ով իր սննդակարգում ամենաշատը հենց հաց է օգտագործում: Այնպես որ, այս գլոբալ կազմակերպությունները ստեղծվել են մարդկությանը վնասելու, Նոր աշխարհակարգի իրենց նպատականերն իրագործելու համար, որտեղ մարդկության թվաքանակի կրճատումը առաջնային տեղ է գրավում: Հայաստանն անմասն չի մնում այս գործընթացներից: