Ամերիկահայ հայտնի բժիշկ Ջեք Գևորգյանի` «Բժիշկ մահի» կտավները ցուցադրության են հանվել:
Ինչպես նշում է Daily Mail-ը, պարզվում է Գևորգյանը կտավների մի ամբողջ շարք է ստեղծել, որոնք այժմ ցուցադրության են հանվել Լոս Անջելեսում, որտեղ դրանք հնարավոր է նաև գնել։ Կտավների արժեքը հասնում է մինչև 45.000 դոլարի։
Նշենք, որ Գևորգյանը էֆթանազիայի կիրառման կողմնակիցներից մեկն էր և այդ մեթոդով օգնել է 130 հիվանդի հեռանալ կյանքից, ինչի պատճառով 8 տարի անցկացրել է ճաղերի հետևում։ Նա մահացել է 2011թ։

















