Բելգիան ժամանակավորապես դուրս է եկել Շենգենի համաձայնությունից

12

Փետրվարի 23-ին Բելգիան հայտարարել է, որ ժամանակավորապես վերականգնում է հսկողությունը Ֆրանսիայի հետ սահմանին`ներգաղթյալների հոսքին դիմակայելու համա8, որոնք հեռանում են Լա Մանշի թունելի մոտ գտնվող Կալեի փախստականների ճամբարից: Այդ մասին հայտնել է Բելգիայի ՆԳՆ ղեկավար Յան Յամբոնը:

«Մենք տեղեկացրել ենք Եվրահանձնաժողովին, որ ժամանակավորապես նահանջում ենք Շենգենից»,-հաստատել է Յամբոնը Բրյուսելում կայացած մամուլի ասուլիսում ԶԼՄ-ների արդեն հրապարակված լուրը:

Վերահսկողությունը հաստատվել է արդեն փետրվարի 22-ին, լրացուցիչ ստորաբաժանումներ են գործուղվել դաշնային և տեղի ոստիկանության խառը կազմով` ավելի քան 250 մարդ: