Բելգիայի խորհրդարանի թուրք պատգամավորը բացատրություն կտա Ցեղասպանության զոհերի հիշատակը չհարգելու համար

10

Բելգիայի դաշնային խորհրդարանի Ներկայացուցիչների պալատն ապրիլի 30-ին նիստի մեկնարկից առաջ մեկ րոպե լռությամբ հարգել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը, չհարգողները բացատրություն կտան, գրում է La Libre թերթը:

Որոշումն ընդունվել էր խորհրդարանականներ Ֆրանսուազ Շեպմանսի և Դենիս Դյուքարմեի համատեղ առաջարկով: Թերթը շեշտում է, որ Բելգիայի Սենատը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը, մինչդեռ դաշնային կառավարությունը երբեք դիրքորոշում չի հայտնել հարցի վերաբերյալ:

Ներկայացուցիչների պալատի այս ժեստը տեղի է ունեցել Բրյուսելի խորհրդարանում այդ հարցի վերաբերյալ բանավեճից մեկ շաբաթ անց, երբ երեք պատգամավորներ դեմ են հանդես եկել լռության րոպեին:

Սոցիալիստական կուսակցության թուրքական ծագումով 2 պատգամավորներ՝ Օզլեմ Օզենը և Նավալ Բեն Համուն, ներկա են եղել հայտարարված 1 րոպե լռությանը:

Թուրքական ծագմամբ մի քանի ներկայացուցիչներ, այդ թվում՝ Սան Խոսեի քաղաքապետ Էմիր Քիրը, ներկա չեն եղել խորհրդարանում հայտարարված լռության րոպեին: Բելգիայի սոցիալիստական կուսակցության գլխավոր քարտուղարն իր մոտ կկանչի կուսակցության պատգամավոր Էմիր Քիրին, և նրա բացակայության վերաբերյալ բացատրություն կպահանջի: Այդ մասին հայտնել է Սոցիալիստական կուսակցության նախագահ Էլիո Դի Ռուպոն: