Բելառուսը խնդիրներ ունի ԵՏՄ պայմանագրի վավերացման հարցում

8

Օրեր անց սպասվում է Բելառուսի, Ղազախստանի և Հայաստանի կողմից ԵՏՄ-ին միանալուպայմանագրի վավերացումը, սակայն պարզվում է՝ Բելառուսը դեռևս վստահ չէ, որ ուզում է միանալ այդ կառույցին:

Ինչպես տեղեկացնում է Բելառուսի պետական ԲԵԼՏԱ գործակալությունը՝ Բելառուսի խորհրդարանի ներկայացուցիչների պալատի նախագահ Անդրեյչենկոն հայտարարել է, որ եթե Ռուսաստանը չկարգավորի հարկային խնդիրները մինչև Եվրասիական տնտեսական միության պայմանագրի վավերացումը, ապա Բելառուսը խնդիրներ կունենա պայմանագրի վավերացման հարցում:

Անդրեյչենկոն շեշտել է, որ որևէ երկիր չի կարող զարգանալ մյուս երկրներից անջատ: