Բելառուսը դեռ սպասում է ՀԱՊԿ-ի հարցով Հայաստանի հետ հանդիպմանը

9

Բելառուսում կրկին հույս են հայտնել, որ հայկական կողմը մոտակա ժամանակահատվածում կհայտնի Բելառուսի անվտանգության խորհրդի քարտուղար, ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում այդ երկրի թեկնածու Ստանիսլավ Զասի հետ հանդիպման ժամկետները:

Բելառուսական ԲԵԼՏԱ գործակալության փոխանցմամբ, լրագրողների հետ ճեպազրույցում նման հայտարարությամբ է հանդես եկել Բելառուսի արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Անատոլի Գլազը: