Բելառուսը Ադրբեջանին զենք չի վաճառում. Բելառուս պատգամավոր

55

Բելառուսը Ադրբեջանին զենք չի վաճառում, դա բացարձակ սուտ է։ Այս մասին մարտի 24-ին Հայաստանի խորհրդարանում Արտակ Դավթյանի հետ ունեցած համատեղ ճեպազրույցի ժամանակ լրագրողներին հայտարարել է ԱՊՀ Միջխորհրդարանական վեհաժողովում Բելառուսի պատվիրակության անդամ Թամարա Դոլգոշեյը։

«Դա բացարձակ սուտ է։ Նույնիսկ չեմ էլ ուզում մեկնաբանել։ Մենք շատ խաղաղասեր մարդիկ ենք և այդպես էլ համագործակցում ենք հայ ժողովրդի հետ։ Մենք երբեք որէէ մեկի վրա հարձակվելու նպատակ չենք ունեցել։ Ինչպես ցանկացած խելամիտ ազգ, մենք պետք է պաշտպանվենք և ոչ թե հարձակվենք։ Յուրաքանչյուր երկիր պարտավոր է դա անել»,- հայտարարել է բելառուս պատգամավորը։