ԲԴԽ նախագահ Ռուբեն Վարդազարյանին գիշերը կանչել են Կառավարություն. եղել են ցուցումներ. «Փաստինֆո»

11

«Փաստինֆո»-ի տեղեկություններով՝ ԲԴԽ նախագահ Ռուբեն Վարդազարյանին այս գիշեր կանչել են Կառավարություն՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ: Ականատեսները պատմում են, որ տեսել են, թե ինչպես է Կառավարության շենք մուտք գործում ԲԴԽ նախագահը:

Կայքի աղբյուրի փոխանցմամբ՝ հստակ ցուցումներ են տրվել «Գալաքսի» ընկերությունների խմբի համահիմնադիր, Ucom ընկերության տնօրենների խորհրդի նախագահ Գուրգեն Խաչատրյանին կալանավորելու համար:

Հանձնարարականներ են տրվել նաեւ իրավապահ մարմիններին՝ հստակ նախազգուշացումով, որ ցանկալի արդյունքը չապահովելու դեպքում կլինեն պաշտոնանկություններ։

Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: