Բաքվում ընթանում է Եվրամիության «Արևելյան գործընկերություն» ծրագրի մասնակից երկրների արտգործնախարարությունների ղեկավարների ոչ պաշտոնական հանդիպումը:
Հանդիպմանը մասնակցում են Ընդլայման և եվրոպական հարևանության քաղաքականության եվրահանձնակատար Շտեֆան Ֆյուլեն, Վրաստանի, Մոլդովայի արտգործնախարարները, Բելառուսի, Ուկրաինայի փոխարտգործնախարարները: Ի դեպ, Հայաստանը ներկայացված չէ:
Նշենք, որ հանդիպման հիմնական նպատակներն են ԵՄ-ի նախաձեռնության շրջանակներում գործընկերության ընդլայնումը և առաջընթացի քննարկումը՝ Վիլնյուսի գագաթաժողովից հետո:














