Բաքվում ավիացիոն գործարան կբացվի. Ռոգոզին

14

ՌԴ փոխվարչապետ Դմիտրի Ռոգոզինը` Բաքվում Ռուսաստանի, Իրանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպման արդյունքները իմի բերելիս նշել է, որ որպես լավ և էժան զենքի խոշորագույն արտահանող, Ռուսաստանը, անկասկած, հետաքրքիր է և՛ Ադրբեջանի, և՛ Իրանի համար: Հաղորդում է «Արմենպրես»ը` վկայակոչելով ՏԱՍՍ-ը:

Նրա խոսքով` Ադրբեջանը ևս հետաքրքրվել է ՌԴ-ից նորագույն MC-21 ինքնաթիռների գնումով, Ռուսաստանը հույս ունի մինչև 2017 թվականի փետրվար 10 ինքնաթիռների վաճառելու պայմանագիր ստորագրել:

«Ադրբեջանը հետաքրքրվել է ռուսաստանյան MC-21 ինքնաթիռների գնումով: Այդ ինքնաթիռի առաջին թռիչքից հետո մենք ծրագրում ենք, որ մինչև փետրվար նման 10-ից ավելի ինքնաթիռների պայմանագիր կկնքենք», -ասել է Ռոգոզինը:

ՌԴ փոխվարչապետն ասել , որ Բաքվում պետք է ուղղաթիռների կենտրոն և ինքնաթիռների հավաքման գործարան բացվի:

«Բաքվում պետք է ուղղաթիռային կենտրոն ստեղծվի: Այստեղ խորհրդային և ռուսաստանյան արտադրության շատ ինքնաթիռներ և ուղղաթիռներ կան: Ահա դրանց արդիականցումը, սերվիսային սպասարկումն այժմ պետք է կատարվի Ադրբեջանի տարածքում», -ասել է Ռոգոզինը:

Բացի այդ, ՌԴ փոխվարչապետի խոսքով` «Բաքվում պետք է ավիացիոն հավաքման գործարան բացվի»: