Բաքվում կայացել է Ռոհանի-Ալիև հանդիպումը

10

Բաքվում Ադրբեջանի, Իրանի և Ռուսաստանի նախագահների եռակողմ գագաթնաժողովի շրջանակներում կայացել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Իրանի նախագահ Հասան Ռոհանիի երկկողմ հանդիպումը: 

Բաքու մեկնելուց առաջ Ռուհանին ասել է, որ «երեք երկրները, մասնավորապես, մտադիր են քննարկել «Հյուսիս-Հարավ» տրանսպորտային միջանցքի նախագիծը, որը կոչված է միացնելու Հյուսիսային Եվրոպան Հարավարևելյան Ասիայի հետ»:

Նրա խոսքով՝ Թեհրանի և Մոսկվայի միջև հարաբերությունները դառնում են ավելի ու ավելի ռազմավարական: 

Ինչպես սպասվում է, երկուշաբթի երկկողմ հանդիպում կանցկացնեն նաև Պուտինը և Ռուհանին: