Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլը Վրաստանի ու Ադրբեջանի նախագահների հետ եռակողմ հանդիպումից հետո հայտարարել է, որ շուտով կավարտվի «Բաքու-Թբիլիսի-Կարս» երկաթուղու կառուցումը: Տեղեկացնում է Hurriyet-ը:
Գյուլի խոսքերով՝ Թուրքիայի ու Վրաստանի միջև ապրանքաշրջանառության ծավալը կազմել է 1.5 միլիարդ դոլար, իսկ Վրաստանում թուրքական ներդրումների ծավալը գերազացնում է 1 միլիարդ դոլարի սահմանագիծը:














