Բաքուն փակում է ԵԱՀԿ գրասենյակը

19

Բաքվում ԵԱՀԿ գրասենյակը փակելու մասին որոշում է կայացվել:

Turan գործակալությունը դիվանագիտական աղբյուրներին հղումով հայտնում է, որ համապատասխան նամակը Ադրբեջանի ԱԳՆ-ն հունիսի 3-ին ուղարկել է Վիեննայում ԵԱՀԿ գլխավոր գրասենյակ:

«Ադրբեջանի կառավարությունն արձանագրում է, որ Բաքվում ԵԱՀԿ ծրագրերի համակարգողի գործունեության անհրաժեշտություն այլևս չի տեսնում:

Ուստի Ադրբեջանի կառավարությունը 2015-ի հունիսի 4-ից անվավեր է համարում «Բաքվում ԵԱՀԿ ծրագրերի համակարգողի մասին Ադրբեջանի կառավարության և ԵԱՀԿ-ի միջև փոխըմբռնման շուրջ հուշագիրը», որը ստորագրվել է 2014-ի սեպտեմբերի 24-ին:

Կառավարությունը ԵԱՀԿ-ին 1 ամիս ժամանակ է տալիս տեխնիկական հարցերը կարգավորելու համար», – ասվում է հաղորդագրությունում։

Հունիսի 5-ին ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Լամբերտո Զանիերը ԵԱՀԿ անդամ երկրներին տեղեկացրել է պաշտոնական Բաքվի որոշման մասին:

Որևէ մեկնաբանություն Ադրբեջանի ԱԳՆ-ից կամ այլ կառույցներից դեռևս չի ստացվել: