Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը Հյուսիսատլանտյան դաշինքի խորհրդի շրջանակներում Ադրբեջան-ՆԱՏՕ նիստում ելույթի ընթացքում հայտարարել է, որ պաշտոնական Բաքուն հունիսին սպասում է Ադրբեջանի և Հայաստանի նախագահների հանդիպմանը ղարաբաղյան հակամարտության ստատուս քվոյի հարցում նշանակալի առաջընթաց գրանցելու նպատակով: Փոխանցում է ՏԱՍՍ-ը:
«Մայիսի 16-ին Վիեննայում կայացել է Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպումը՝ ՄԽ համանախագահող երկրների արտգործնախարարների մասնակցությամբ: Մենք սպասում ենք հունիսին այլ հանդիպման անցկացմանը ստատուս քվոյի հարցում նշանակալի առաջընթաց գրանցելու նպատակով», – ասել է Մամեդյարովը:











