Բանակցային սեղանին որևէ փաստաթուղթ չկա. Ռուբինյան

7
Բանակցային սեղանին որևէ փաստաթուղթ չկա։ Այս մասին Աժ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ պատգամավոր, արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանը՝ անդրադառնալով երեկ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի արած հայտարարությանը:

«Եկեք առանձնացնենք երկու բան՝ սկզբուքններ և տարրեր, փաստաթղթեր, այս պահի դրությամբ որևիցե փաստաթուղթ չի քննարկվում, արդյոք քննարկվո՞ւմ են սկզբունքներ ու տարրեր՝ ոչ, միակ բանը, որ մեծ հաշվով քննարկվում է, դա կողմերի ընկալումն է նախկինում եղած բոլոր սկզբունքների և տարրերի ընկալումների, ոչ թե քննարկում: Այսինքն քննարկվում է այն, որ այսքան տարի մենք խոսել ենք՝ այդ տարրերը նրանք ինչպես են հասկանում, մենք ինչպես ենք հասկանում»,- ընդգծեց նա:

Ռուբինյանը նշեց, որ երեկ ՀՀ ԱԳ նախարարը ներկայացրել է ՀՀ դիրքորոշումները: «Արցախի ճակատագիրը չի կարող որոշվել առանց Արցախի մասնակցության: Այն տարածքները, որոնք ադրբեջանական կողմը դիտարկում է որպես տարածք, մենք դիտարկում ենք որպես անվտանգություն, իսկ անվտանգությունը զիջման ենթակա չէ, և կան այլ բազմաթիվ դիրքորոշումներ, որոնց մեծ մասն ԱԳ նախարարը երեկ ներկայացրեց»,- շեշտեց նա: