Բակո Սահակյանը և Անջեյ Կասպշիկը քննարկել են արցախյան հակամարտությանը վերաբերող հարցեր

13

Արցախի նախագահ Բակո Սահակյանը մարտի 8-ին ընդունել է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ, դեսպան Անջեյ Կասպշիկին:

Այս մասին տեղեկացրին Արցախի նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից։

Հանդիպմանը քննարկվել են Արցախի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում տիրող իրավիճակին վերաբերող մի շարք հարցեր: