Բակո Սահակյանը համաձայնել է մասնակցել Ապրիլյանի քննիչ հանձնաժողովի նիստին

18
Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը համաձայնել է մասնակցել ՀՀ ազգային ժողովի Ապրիլյան պատերազմի հարցով քննիչ հանձնաժողովի նիստին:

Այս մասին մայիսի 11-ին լրագրողների հետ զրույցում ասաց հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը:

«Բակո Սահակյանը տվել է իր համաձայնությունը»,- նշեց Քոչարյանը:

Անդրանիկ Քոչարյանը հայտնեց, որ մնացել են 2-3 պաշտոնյաներ, որոնք կհրավիրվեն մասնակցելու հանձնաժողովի նիստին