Բաթոյանն ունի 14 խորհդական, Արսեն Թորոսյանը՝ 4 տեղակալ, 5 խորհրդական և 2 օգնական

40
ՀՀ կառավարությունում ուռճացված են տեղակալների և օգնականների հաստիքները: Դրա վառ ապացույցը եղած պատկերն է:

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զառա Բաթոյանը որոշել է, որ իր ղեկավարած գերատեսչությունում համակարգումը թույլ վիճակում է, ևս տասը հոգու լրացուցիչ ներուժ է պետք, որպեսզի կառավարման բացը լրացվի: Այդ պատճառով էլ նախարարությունում բացվել է 14 լրիվ նոր «իմպրովիզային» հաստիք՝ «Կառուցվածքային ստորաբաժանումների առանձին գործառույթների համակարգող խոհրդականի» պաշտոնով և որը համաձայնեցվել է վարչապետ Փաշինյանի հետ: Բնական է` 50 մլն դրամ լրացուցիչ աշխատավարձի ֆոնդ բյուջեից ստանալու համար՝ առանց Փաշինյանի դաբրոյի, ֆինանսների նախարարությունը որևէ դեպքում սիրահոժար չէր ընդառաջի Բաթոյանի խնդրանքներին, մանավանդ որ Բաթոյանն առանց այդ էլ 4 խորհրդական ուներ և հասցրել էր մի շարք օգնականներ նշանակել:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ունի աշխատակազմի ղեկավար՝ Էդուարդ Աղաջանյանը: Աշխատակազմի ղեկավարն իր հերթին ունի 3 տեղակալ: Վարչապետն ունի նաև 6 խորհրդական և ևս 2 խորհրդական՝ հասարակական հիմունքներով, ինչպես նաև 2 օգնական:

«Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ի տարեկան բյուջեն կազմում է 733 մլն դրամ, տնօրենն ունի տասը խորհրդական, որոնց անունները չեն հրապարակում, իսկ մոտ մեկուկես տարում աշխատանքից ազատվել է 69 աշխատակից: Այսինքն` միայն ֆեյքերի ֆաբրիկայի տնօրենի խորհրդականների վրա բյուջեից ամսական ծախսվում է շուրջ 4 միլիոն դրամ:

Տիգրան Ավինյանը ունի 5 խորհրդական և 4 օգնական:

Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը ունի 4 տեղակալ, 3 խորհրդական և 2 օգնական:

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ունի 4 տեղակալ, 5 խորհրդական և 2 օգնական:

ԱԽՔ Արմեն Գևորգյանը ունի գրասենյակի ղեկավար, 3 խորհրդական և 5 օգնական:

Վայոց Ձորի մարզպետը Արարատ Գրիգորյանը ունի 3 տեղակալ, մեկ խորհրդական, երեք օգնական: Ուշագրավն այն է, որ մարզպետի տեղակալը նույնպես ունի օգնական:

ԿԳՍՄ նախարար Արայիկ Հարությունյանը ու 5 խորհրդական և 3 օգնական:

ԱԳՆ ղեկավար Զոհրաբ Մնացականյանը ունի 7 խորհրդական, 2 օգնական:

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը ունի 7 տեղակալ, 2 խորհրդական և 3 օգնական:

Հ.Գ. 

Նախարարը ստանում է՝ 793 հազա8 680 դրամ աշխատավարձ,
Նախարարի առաջին տեղակալ- 661 հազար 400 դրամ,
Նախարարի տեղակալ- 562 հազար 190 դրամ,
Նախարարի գլխավոր խորհրդական- 308 հազար 305 դրամ,
Նախարարի խորհրդական- 363 հազար 770 դրամ,
Նախարարի առաջին տեղակալի օգնական- 297 հազար 630 դրամ,
Նախարարի օգնական- 297 հազար 630 դրամ,