Արևմտյան վարկատուները պայմանավորվել են դուրս գրել Ուկրաինայի պետական պարտքի 20%-ը. ՌԴ-ն մերժել է

9

Արևմտյան վարկատուները պայմանավորվել են դուրս գրել Ուկրաինայի պետական պարտքի 20%-ը, տեղեկացնում է unian.net-ը:

Վարկատուները համաձայնության են եկել Ուկրաինայի՝ 19 միլիարդ դոլարի հասնող պարտքի վերակառուցման շուրջ: Պարտքի մասնակի դուրս գրումը և մնացած մասի վճարումների հետաձգումը թույլ կտա Ուկրաինային մոտակա 5 տարիներին մոտ 20 միլիարդ դոլար խնայել: Պարտքի այն մասը, որը Կիևը պետք է վճարի 2015-2023 թվականներին, կմարի 2019-2027 թվականներին:

Ռուսական կողմը հրաժարվել է զիջել: Ուկրաինայի իշխանություններն իրենց հերթին հայտարարել են, որ ամբողջությամբ չեն վճարելու Ռուսաստանին ունեցած պարտքը:

Ռուսաստանը 2013 թ. 3 միլիարդ դոլարի ուկրաինական պետական պարտատոմսեր է գնել, որոնց մարման ժամկետը 2015 թ. վերջին է, սակայն այս տարվա գարնանը Կիևն օրենք է ընդունել, որը թույլ է տալիս իշխանություններին դադարեցնել պարտքի մարումը: