Արևմուտքի պատժամիջոցները 160 միլիարդ դոլարի վնաս են հասցրել ՌԴ-ին

8

Արևմուտքի ընդունած պատժամիջոցները կրճատել են Ռուսաստանի տնտեսական զարգացման հնարավորությունները, սակայն փլուզման պատճառ չեն դարձել, հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը: Տեղեկացնում է ՌԲԿ-ն:

«Ռուսաստանի տնտեսությունը հեշտությամբ հաղթահարել է արհեստական խոչընդոտները»,- ասել է Պուտինը՝ նշելով, որ պատժամիջոցների պատճառով ռուսական ընկերությունները 160 միլիարդ դոլարի կորուստ են ունեցել, սակայն ֆինանսական աղետ տեղի չի ունեցել, իսկ պարտքերը հաջողությամբ մարվել են: