Արևմուտքի պատժամիջոցները մերձեցրել են Ռուսաստանին և Ադրբեջանին

12

Եվրամիության պատժամիջոցները մտերմացրել են Ռուսաստանին և Ադրբեջանին,  Բաքվում փաստն արձանագրել է տնտեսական համագործակցության ռուս – ադրբեջանական միջկառավարական հանձնաժողովի համանախագահ, Ռուսաստանի փոխվարչապետ Դմիտրի Ռոգոզինը: Տեղեկացնում է Ազատությունը Ռադիոկայանը:

Ռագոզինը նշել է, որ այս տարվա քաղաքական իրադարձությունների հետևանքով այսօր Ռուսաստանի Դաշնության վերապրած փորձությունների ժամանակները իրականում մերձեցնում են Ռուսաստանը և Ադրբեջանը: «Ներմուծման լրացման քաղաքականության շրջանակում ադրբեջանական արտադրանքը գալիս է Ռուսաստանի շուկաներ, այն պահանջված է», – ասել է Ռոգոզինը:

«Եվրամիությունը ճնշում է գործադրում Ռուսաստանի վրա, սակայն ոչ ոքի չի հաջողվի կոտրել Ռուսաստանի Դաշնությանը, այն երբեք չի ճկվի», – հայտարարել է  Ադրբեջանի առաջին փոխվարչապետ Յաղուբ Էյուբովը միջկառավարական հանձնաժողովի նիստի ժամանակ:

Ադրբեջանցի բարձրաստիճան պաշտոնյան շեշտել է. «Ադրբեջանը և Ռուսաստանը ապրում են համաշխարհային բարդ իրավիճակի ժամանակաշրջանում: Մենք միշտ պետք է միասին լինենք, միասին մենք ավելի ուժեղ կլինենք»: