Արքայազն Չարլզը կարևորում է նաև Դիլիջանի միջազգային դպրոցի ծրագիրը

14

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն հանդիպում է ունեցել Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության արքայազն Չարլզի հետ, ով Հայաստանում է գտնվում «Երևան, իմ սեր» բարեգործական հիմնադրամի հրավերով:

Սերժ Սարգսյանը նշել է, որ մեր ժողովրդի վերաբերմունքն առանձնահատուկ է, և դա պայմանավորված է նաև նրանով, որ արքայազնը բարեգործական մեծ գործունեություն է ծավալում: Դրա վառ վկայությունը «Երևան, իմ սեր» ծրագրին նրա ակտիվ մասնակցությունն է և ներդրումը: 

Իսկ Արքայազն Չարլզը կարևորել է «Երևան, իմ սեր» բարեգործական ծրագիրը, ինչպես նաև Դիլիջանի միջազգային դպրոցի ծրագիրը՝ նշելով, որ շուրջ 14 տարի եղել է «Աշխարհի միավորված քոլեջներ» կոնսորցիումի նախագահը:

Հ. Գ. Նշենք, որ Դիլիջանի միջազգային դպրոցի հիմնադիրներն են Վերոնիկա Զոնաբենդին և Ռուբեն Վարդանյանը: Ըստ նախաձեռնության հեղինակների, իրենք մտադիր են մոտ 60 մլն դոլար ներդրմամբ, իբրև մասնավոր ու բարեգործական հիմունքներով, հիմնել միջազգային մակարդակի պանսիոն-դպրոց, որում 13-18 տարեկան 600 սաներից միայն մոտ 200-ը կլինեն Հայաստանի քաղաքացիներ: Դիլիջանի միջազգային բիզնես դպրոցը ֆինանսատնտեսագիտական ուղղվածությամբ կրթօջախ է, իսկ ուսման վերջում դպրոցի սաներին միջազգային բակալավրիատի (IB) դիպլոմներ են տրվելու:
Իսկ այժմ դատեք ինքներդ, թե ինչու է արքյազնը ողջունում այս ծրագիրը, որը տարիներ ի վեր պլանավորվում էր իրականացնել մեր երկրում և վերջապես իրագործվում է, իսկ նախագահ Սարգսյանը միայն ենթակա անձ է: