Արցախ ելքի և մուտքի սահմանափակումները կշարունակվեն․ Ջիվան Ղահրամանյան

21

Արցախի նախագահի 2020 թվականի մարտի 13-ի հանձնարարության համաձայն՝ ոստիկանությունը օտարերկրյա քաղաքացիների մուտքի հսկողություն է սահմանել։ Այս մասին Արցախի տեղեկատվական շտաբի ֆեյսբուքյան ուղիղ եթերով հայտարարեց ԱՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության պետ, ոստիկանության գնդապետ Ջիվան Ղահրամանյանը։

«ՀՀ մեկնող անձանց և ՀՀ տարածքում տեղաշարժելու համար սահմանված տեղեկություններ պարունակող փաստաթողթի առկայությունը պարտադիր է։ Արցախ մուտք գործած անձանց ոստիկանությունը տեղեկացնում է և պարտավորեցնում, որ 14 օր ինքնամեկուսանան։ Վերջիններիս ինքնամեկուսացման վայրի վերաբերյալ տվյալները վերցվում են, որ ոստիկանությունը տարածքային ստորաբաժանումների ուժերով հսկողություն իրականացնի»,- տեղեկացրեց նա։

Դիտարկմանը՝ ՀՀ-ում որոշ սահմանափակումներ մեղմացվում են և հարցին՝ արդյո՞ք Արցախում ելքի և մուտքի կարգում մեղմացում սպասվում է, Ղահրամանյանը նշեց, որ առաջնորդվում են պարետի որոշումներով, և առայժմ նման որոշում չկա։