Արցախի ԿԸՀ-ն ամփոփեց մարտի 31-ին կայացած նախագահի ընտրությունների արդյունքները, կլինի երկրորդ փուլ:
Ըստ այդմ՝ ամենաշատ ձայները հավաքել է թեկնածուներից Արայիկ Հարությունյանը՝ 49.26 տոկոս, 36.076 ձայն:
Երկրորդ տեղում է Մասիս Մայիլյանը՝ 26.04 տոկոս, 19.360 ձայն:
Երրորդ տեղում է՝ Վիտալի Բալասանը՝ 14.07 տոկոս, 10755 ձայն:
Աղյուսակավորման արդունքները ամփոփելով՝ պետք է նշել, որ ոչ մի թեկնածու չի հաղթահարել 50+1 տոկոսշեմը։ Այսինքն՝ տեղի է ունենալու ընտրությունների երկրորդ փուլ։ Երկրորդ փուլի քվեարկության սկիզբը սկսում է ապրիլի 11-ից։ Քվեարկությունը նախատեսվում է ապրիլի 14-ին:











